Իսրայելն Իրանի դեմ դաշնակից է որոնում տարածաշրջանում 5 հունիսի 2009 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Իսրայելն Իրանի դեմ դաշնակից է որոնում տարածաշրջանում եւ Ադրբեջանը կարող է այդպիսին դառնալ: Հենց դրանով է բացատրվում Շիմոն Պերեսի առաջիկա այցը Բաքու: Այդ մասին PanARMENIAn.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Սանքտ Պետերբուրգի Մերձավոր Արեւելքի ուսումնասիրման կենտրոնի առաջատար վերլուծաբան, պատմական գիտությունների թեկնածու Ալեքսանդր Սոտնիչենկոն: «Ադրբեջանը դեռեւս չի որոշակիացրել իր դիրքորոշումն Իրանի եւ Իսրայելի հարցում եւ հենց դրանով է բացատրվում ինչպես Պերեսի այցը, այնպես էլ Իրանի նյարդային արձագանքը: Այստեղ պետք է ընդգծել, որ շուտով Իրանում տեղի կունենան նախագահական ընտրություններ եւ նրանից, թե ով կհաղթի կախված է երկրի հետագա ուղին: Հասկանալի է, որ համաշխարհային հանրության ուշադրությունը գամված կլինի Իրանի ընտրություններին»,-ասել է Սոտնիչենկոն: Նա նաեւ ընդգծել է, որ Իրանը մնացել է միակ անկախ երկիրը Մեծ Մերձավոր Արեւելքում, որ շրջապատված է ԱՄՆ դաշնակիցներով` Հայաստանի եւ Ադրբեջանի բացառությամբ: «Ադրբեջանն առանցքային երկիր է դարձել տարածաշրջանում էներգառեսուրսների պատճառով, ուստի բոլորը ջանում են Բաքվին իրենց դաշնակիցների շարքին դասել»,-ասել է ռուս փորձագետը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |