Հարությունյան․ Առաջիկա ժամերին փորձ է արվելու ապատեղեկատվության և շահարկումների միջավայր ստեղծել![]() 8 օգոստոսի 2025 - 10:58 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որն ուղեկցում է Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ում մեկնարկած այցին, գրել է ֆեյսբուքյան էջում, որ առաջիկա ժամերին փորձ է արվելու ապատեղեկատվության և շահարկումների միջավայր ստեղծել։ Նա հավելել է, որ պատերազմ չի լինելու։ «Առաջիկա ժամերին ու օրերին փորձ է արվելու հերթական ապատեղեկատվության և շահարկումների միջավայրը ստեղծել լրատվական դաշտում: Դա անելու են հիմնականում այն մարդիկ, կայքերը ու ֆեյքերը, որոնց որևէ կանխատեսում նախկինում չի իրականացել: Դրանց բոլորին դուք արդեն լավ ճանաչում եք, հետևաբար այս ստատուսն էլ իզուր եմ գրում Չէ, իզուր չէ՝ սպասե՛ք բացառապես պաշտոնական տեղեկատվության և մեկնաբանությունների: Հնարավորության դեպքում դրանք առաջիկայում կհայտնվեն ձեր տեսադաշտում՝ կայքերում, սոցցանցերում և այլն: Խաղաղություն լինելու է, պատերազմ չի լինելու»,–գրել է նա։ Օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Առանձին հանդիպումներին կհաջորդի եռակողմ հանդիպումը։ Թրամփը հայտարարել է, թե Փաշինյանն ու Ալիևը պաշտոնապես խաղաղություն կկնքեն։ Ստորագրվելու են նաև այլ փաստաթղթեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |