Երևանում բռնկված հրդեհը մարվել է․ Տարհանվել էր 22 բնակիչ

Երևանում բռնկված հրդեհը մարվել է․ Տարհանվել էր 22 բնակիչ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 7-ին, ժամը 23:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 3-րդ հարկի բնակարաններից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 8-ին, ժամը 00։02-ին, մարվել՝ 00։14-ին: Բնակարանի խոհանոցում այրվել են գույք և կենցաղային իրեր։ Հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 22 բնակչի։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի հետագա տարածումը դեպի բնակարանի մյուս սենյակներ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---