Ռուբիկ Հակոբյանի գործով նախաքննությունն ավարտվել է![]() 8 օգոստոսի 2025 - 12:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ռ.Հ.-ի կողմից իշխանությունը զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ռ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին: Ավելի վաղ նրա պաշտպան Գրիգոր Մղդեսյանը հայտնել էր, որ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Հակոբյանը ձերբակալվել էր հուլիսի 18–ին 2025 թվականի հուլիսի 1-ին զանգվածային լրատվության միջոցով հարցազրույց տալու ընթացքում «իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ հնչեցնելու համար»։ Հուլիսի 19–ին նա 2 ամսով կալանավորվել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |