Ողջաբերդի ջրանցքի նորոգման պատճառով երթևեկությունը կիրականացվի մեկ գոտով

Ողջաբերդի ջրանցքի նորոգման պատճառով երթևեկությունը կիրականացվի մեկ գոտով

PanARMENIAN.Net - Դավիթ Բեկի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել՝ պայմանավորված Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով, հայտնում է հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Դավիթ Բեկի փողոց թիվ 7/5 հասցեի ճանապարհահատվածի երթևեկելի մասի տակ գտնվող Ողջաբերդի ջրանցքի հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ 13.08.2025թ. ժամը 08:00-ից փակ է լինելու Դավիթ Բեկի փ. – Ռոստովյան փ. խաչմերուկից դեպի Դավիթ Բեկի փ. – Նուբարաշեն փ. խաչմերուկ ուղղությունը:

Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին: Երթևեկության անվտանգության ապահովման նպատակով հորդորում ենք վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---