Լոռիում կեղծ ալկոհոլի արտադրություն է բացահայտվել

Լոռիում կեղծ ալկոհոլի արտադրություն է բացահայտվել

PanARMENIAN.Net - Լոռու քրեական ոստիկանները ստացել և իրագործել են տեղեկություն, որի հիման վրա բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչքների մեծածավալ շշալցման դեպք, հայտնում է ՆԳ նախարարությունը։

Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի Նարեկացու փողոցում փաստացի բնակվող 38-ամյա տղամարդը տանը և կից շինություններում շշալցնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ, դրանց փակցնում կեղծ պիտակներ ու դրաշմանիշներ, ապա իրացնում:

Տեղեկությունը ստուգվել ու հաստատվել է: Օգոստոսի 4-ին հայտնաբերվել են արդեն շշալցված մեծ քանակությամբ կեղծ օղիներ ու կոնյակներ, տարաներով սպիրտ, ինչպես նաև խցաններ, դրոշմանիշներ, պիտակներ ու ակցիզներ:

Տղամարդը ձերբակալվել ու կազմված փաստաթղթերով հանդերձ ներկայացվել է Լոռու մարզային քննչական վարչություն։

Իրավապահները պարզում են դեպքի բոլոր հանգամանքները։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---