Սուրենյան․ ՀՀ–ին մոտենում են սառը օդային հոսանքներ![]() 8 օգոստոսի 2025 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանին մոտենում են սառը օդային հոսանքներ։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Մեր երկրին արևմուտքից մոտենում են սառը օդային հոսանքներ, որոնց ներթափանցումը կսկսվի օգոստոսի 9–ի հետկեսօրյա ժամերից և կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը ներառյալ»,- ֆասել է նա։ Նրա խոսքով, օգոստոսի 9-11-ը ներառյալ, ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը օգոստոսի 8–ի համեմատ կնվազի 4-6 աստիճանով։ Արդեն օգոստոսի 11-ի գիշերը, նույնիսկ երկրի ամենաշոգ շրջաններում՝ Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում և Երևանում, հնարավոր է զգալ զովություն։ Oգոստոսի 9-13-ը երեկոյան ժամերին հանրապետության որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և քամու ուժգնացում։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանն իր հերթին հայտնել է, որ 2025 թվականի հուլիսը երրորդ ամենատաք հուլիսն էր՝ միջին մակերևութային ջերմաստիճանը կազմել է 16.68°, որը 0.45°-ով բարձր է 1991–2020 թվականների հուլիսյան միջին ցուցանիշից։ 2025 թվականի հուլիսը 0.27°-ով ավելի զով է եղել, քան 2023 թվականի ռեկորդային հուլիսինը, և 0.23°-ով ավելի զով, քան 2024 թվականի երկրորդ ամենատաք հուլիսը։ 2025 թվականի հուլիսը 1.25°-ով բարձր է եղել 1850–1900 թվականների նախաարդյունաբերական ժամանակահատվածի միջին ցուցանիշից։ «2025 թվականի հուլիսին Եվրոպայում օդի միջին ջերմաստիճանը կազմել է 21.12°, որը 1.30°-ով բարձր է եղել 1991–2020 թվականների հուլիսի միջին ցուցանիշից, ինչն այն դարձրել է Եվրոպայում ամենատաք չորրորդ հուլիսը դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում։ Եվրոպայից դուրս ջերմաստիճանը միջինից բարձր է եղել Հիմալայներում, Չինաստանում և Ճապոնիայում: Միջինից ցածր ջերմաստիճաններ դիտվել են Անտարկտիդայի որոշ հատվածներում, ինչպես նաև Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Հնդկաստանում, Ավստրալիայի մեծ մասում և Աֆրիկայի որոշ հատվածներում: Կլիմայի փոփոխության եվրոպական ծառայության՝ Copernicus-ի տվյալներով՝ 2025 թվականի հուլիսին ծովի մակերևույթի միջին ջերմաստիճանը 60° հարավային լայնությունից բարձր և 60° հյուսիսային լայնությունից ցածր կազմել է 20.77°, որը երրորդ ամենաբարձր ցուցանիշն է և 0.12°-ով ցածր ռեկորդային՝ 2023 թվականի հուլիսի արժեքից։ Ջերմաստիճանը մնացել է անսովոր տաք շատ օվկիանոսային ավազաններում և ծովերում»,–նշել է նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |