ԱՄՆ դեսպանատուն․ Հարցազրույցը չի կայանա, եթե DS-160 հաստատման համարը սխալ լինի

ԱՄՆ դեսպանատուն․ Հարցազրույցը չի կայանա, եթե DS-160  հաստատման համարը սխալ լինի

PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածել` զգուշացնելով, որ հարցազրույցը չի կայանա, եթե DS-160 համարը սխալ լինի:

«Ոչ ներգաղթային արտոնագրի դիմորդներին ներկայացվող պահանջներ․

Հարցազրույցին ներկայանալիս պետք է ձեզ հետ բերեք այն DS-160 հաստատման էջը, որն օգտագործել եք հարցազրույցի օր ամրագրելիս։

Եթե ձեր ներկայացրած DS-160 հաստատման համարը չհամապատասխանի այն համարին, որով հարցազրույցի օր եք ամրագրել, ապա ձեր հարցազրույցը չի կայանա և դուք ստիպված կլինեք հարցազրույցի նոր օր ամրագրել»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---