Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո․ Վթարից հետո ճանապարհն ազատելու գործընթացը պարզեցվել է![]() 11 օգոստոսի 2025 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Պարզ վթարների դեպքում այլևս կարիք չի լինի երկար գործողություններ իրականացնել ճանապարհի բանուկ հատվածում, հայտնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն։ Այսուհետ նման դեպքերում այլևս անհրաժեշտ չի կինի երկար մնալ ճանապարհի աշխույժ հատվածում։ «Սեպտեմբերի 1-ից ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում համաձայնեցված հայտարարագիր լրացնելիս այլևս կարիք չի լինի երկար ժամանակ մնալ ճանապարհին՝ բջջային հավելվածում տարբեր տվյալներ լրացնելու համար։ Այժմ Դուք կարող եք՝ – ASWA բջջային հավելվածով դեպքի վայրում միայն լուսանկարել ավտոմեքենաների վնասվածքները և դրանց փոխադարձ դիրքերը՝ առանց ինտերնետ կապի, – արագ ազատել ճանապարհը և 3 ժամվա ընթացքում ապահով վայրում և արդեն ինտերնետ հասանելիությամբ բջջային հավելվածում լրացնել մնացած տվյալները։ Այս հնարավորությունը նպաստում է խցանումների նվազեցմանը, բարձրացնում է բոլորի անվտանգությունը, օգնում է խնայել ժամանակը։ Խնդրում ենք նախապես ներբեռնել ASWA հավելվածը, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանաք արագ օգտվել այս գործառույթից»,–ասվում է հայտարարության մեջ։ Նախաձեռնությունը ներդրվել է՝ օգնելու վարորդներին կատարել սեպտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող օրենքի փոփոխություններով սահմանված պահանջը. այն է՝ պատահարից հետո ազատել ճանապարհը 20 րոպեում, և խուսափել հնարավոր տուգանքներից։ Բյուրոն շարունակաբար բարեփոխում է ԱՊՊԱ համակարգը՝ այն դարձնելով ավելի արդյունավետ, հասանելի և հարմար վարորդների համար: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |