Էրդողան․ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը պատմական քայլ է![]() 12 օգոստոսի 2025 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագիրը պատմական քայլ է կայուն խաղաղության ճանապարհին։ Նա նաև ուրախալի է անվանել «Ադրբեջանի դեմ պատժամիջոցի վերացումը», հայտնում է APA-ն։ Խոսքն «Ազատության աջակցման ակտի» 907–րդ ուղղման մասին է, որով արգելվում էր ԱՄՆ ռազմական աջակցությունն Ադրբեջանին և որի չեղարկման մասին հայտարարվել է օգոստոսի 8–ին ԱՄՆ և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը։ Նա նշել է, որ օգոստոսի 9–ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և նշել, որ Թուրքիան միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։ Թուրքիայի ղեկավարը հիշեցրել է, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման, ինչպես նաև հայ-թուրքական սահմանի բացման պայմանները։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |