Մեկնարկել է մրցուղու վրա հեծանվասպորտի Հայաստանի առաջնությունը 5 հունիսի 2009 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Մրցուղու վրա հեծանվասպորտի Հայաստանի պատանեկան հավաքականը հունիսի 13-ին կժամանաի Թուրքիա: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցին Հայաստանի Հեծանվային սպորտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը, առաջնությունը սկսվելու է հունիսի 7-ից եւ մասնակցելու են ավելի քան 40 մարզիկներ երեք տարիքային կարգերում:«Սա արդեն Հայաստանի առաջնության երկրորդ փուլն է, առաջինը տեղի է ունեցել խճուղու վրա մայիսի 22-24-ը: Առաջնությունից հետո հունիսի 13-ին Հայաստանի պատանեկան հավաքականը մարզիչ Արմեն Գեզալյանի գլխավորությամբ կժամանի Թուրքիա, որտեղ Քոնիա քաղաքում հունիսի 16-21-ը կմասնակցի միջազգային մրցաշարի: Հուլիսի 15-19-ը տեղի կունենա մրցուղու վրա Եվրոպայի առաջնությունը, որին Հայաստանի կողմից մասնակցելու է Սուրեն Պետրոսյանը»,- ասել է Գրիգորյանը: Սուրեն Պետրոսյանը եւ Արամ Մելիքյանը մասնակցելու են աշխարհի պատանիների առաջնությանը, որը տեղի է ունենալու Մոսկվայում օգոստոսի 20-24-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |