Փայլանը կոչ է արել Էրդողանին բացել Հայաստանի հետ սահմանը![]() 12 օգոստոսի 2025 - 16:49 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի մեջլիսի նախկին պատգամավոր Կարո Փայլանը քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունից կոչ է արել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ հորդորելով բացել Հայաստանի հետ սահմանը։ Այդ մասին նա գրել է X–ի իր միկրոբլոգում։ «Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդներն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ ստորագրեցին պատմական համաձայնագիր, որը վերջ դրեց տասնամյակներ տևած թշնամանքին։ Մեր պարտականությունն է անհապաղ քայլեր ձեռնարկել այս խաղաղությունը տևական դարձնելու համար։ Պարոն Էրդողան, անհապաղ բացեք Թուրքիա-Հայաստան սահմանը, միավորեք Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Եկեք անմիջապես անենք այդ քայլը»,- ասվում է գրառման մեջ։ Օգոստոսի 11-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ներկայացրել է Վաշինգտոնում Ադրբեջանի և ԱՄՆ-ի հետ կայացած բանակցությունների արդյունքները՝ շեշտելով, որ ներկայիս իրավիճակը առավել բարենպաստ է, քան երբևէ, 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցող և երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, որի շուրջ համաձայնություն էր ձեռք բերվել դեռ 2022-ին, սակայն մինչ օրս կյանքի չի կոչվել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |