Վարդանյանի գործով «տուժածները» կրկին պատմել են Արցախում պատերազմին իրենց մասնակցության մասին![]() 13 օգոստոսի 2025 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Բաքվի դատարանում շինծու գործով Արցախի նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի դեմ ընթացող դատական ֆարսում այսպես կոչված «տուժածներն» ու նրանց իրավահաջորդները պատմել են Արցախի տարածքում մարտական գործողություններին իրենց մասնակցության մասին։ Մի մասը մանրամասներ է ներկայացրել իրենց վիրավորումների մասին, գրում է Minval.az-ը։ Դատական հաջորդ նիստը նշանակված է օգոստոսի 19‑ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում հայտարարել է, որ աջակցություն կցուցաբերի ադրբեջանական բանտերում պահվող 23 հայ գերիների ազատ արձակման հարցում:Այդ մասին Թրամփն ասել է Սպիտակ տանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը: Ադրբեջանը պաշտոնապես հաստատում է իր մոտ 23 հայ գերիների առկայությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |