Վերականգնվել է պետությանը պատճառված 150 մլն դրամ վնասը![]() 13 օգոստոսի 2025 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազության տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության հսկողության ներքո գտնվող՝ Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ երկաթեղենի, ներկերի, թերթապակու, ջրմուղի ու ջեռուցման սարքավորանքի և շինանյութի մանրածախ ու մեծածախ վաճառքի գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենը, ձեռնարկատիրական գործունեության իրականացման ընթացքում, առանձնապես խոշոր չափերով՝ 500 միլիոն 721 հազար դրամ հարկեր չվճարելու նպատակով, խախտել է Հարկային օրենսգրքի մի շարք հոդվածների պահանջները: Հաշվի առնելով, որ քրեական վարույթում առկա են եղել հանցանքի կատարումը վկայող բավարար փաստեր՝ 2025 թվականի հուլիսի 22-ին, դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ընկերության տնօրենի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելը): 2025 թվականի օգոստոսի 12-ին, դատախազական ներգործության արդյունքում՝ վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 390 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 150 միլիոն դրամ վնասը: Նախաքննությունն ընթացքի մեջ է: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |