Փաշինյանը չի մասնակցի ԵԱՏՄ նիստին․ Գրիգորյանն է մեկնելու![]() 13 օգոստոսի 2025 - 15:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, որը կայանալու է օգոստոսի 15-ին Ղրղզստանում, քանի որ գտնվում է արձակուրդում։ Այդ մասին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, գրում է Factor.am-ը։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կներկայացնի ՀՀ–ն Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, որն անցկացվելու է Ղրղզստանի Չոլպոն-Աթա քաղաքում։ Նիստի ընթացքում քննարկվելու են մի շարք առանցքային հարցեր, որոնց թվում են անդամ պետությունների 2024-2026 թթ․ տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունները, կլիմայական օրակարգի կարգավորման մեթոդները, ինչպես նաև՝ դեղերի միասնական շուկայի զարգացման հայեցակարգի համադրումը։ Քննարկվելու է նաև ԵԱՏՄ աշխատաշուկայում առավել պահանջված մասնագիտությունների գծով որակավորման պահանջների մերձեցման նպատակահարմարությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |