Ավտոբուսների արանքում մնացած վարորդի վիրահատության 1–ին փուլը բարեհաջող է անցել![]() 13 օգոստոսի 2025 - 18:19 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 11-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ավտոբուսային միջադեպից տուժած թիվ 7 երթուղու վարորդի վիրահատության առաջին փուլն բարեհաջող է անցել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը։ «Օգոստոսի 11-ին երկու «Ժոնգթոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների արանքում մնացած թիվ 7 երթուղին սպասարկող վարորդի վիրահատության առաջին փուլը քիչ առաջ բարեհաջող ավարտվեց։ Շուտափույթ ապաքինում ենք մաղթում մեր աշխատակցին»,–գրել է նա։ Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 11-ին՝ ժամը 16:45-ի սահմանում, երբ Տիգրան Մեծի պողոտայում՝ թիվ 7 երթուղու վերջնակետում, վարորդներից մեկը՝ ցուցաբերելով անզգուշություն, չի գործարկել ավտոբուսի ձեռքի արգելակման համակարգը։ Դրա արդյունքում մեքենան շարժվել և բախվել է կայանված երկրորդ ավտոբուսին։ Ստացվել է, որ վարորդը հայտնվել է իր ավտոբուսի և նույն երթուղու մեկ այլ տրանսպորտային միջոցի արանքում՝ արդյունքում ենթարկվելով ինքնավթարի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |