Ընկերությունը պետական հողերի աղտոտման գործով վերականգնել է 11 մլն դրամ վնասը

Ընկերությունը պետական հողերի աղտոտման գործով վերականգնել է 11 մլն դրամ վնասը

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ամբողջությամբ վերականգնվել է ընկերության կողմից հողը փչացնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերով գումարը:

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգմամբ պարզվել է, որ ընկերության կողմից տեղադրված ապարազանգվածները ջրահոսքի հետ միասին տեղափոխվել են և աղտոտել հարևանությամբ գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողատարածքները՝ ընդհանուր 64,914 քմ մակերեսով, հայտնում է Քննչական կոմիտեն։

Վնասի հաշվարկի համաձայն՝ ընկերության տնտեսական գործունեության հետևանքով պատճառված վնասը կազմել է 11 մլն 583 հազար 348 դրամ, որը լիովին փոխհատուցվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---