Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, հետո աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով![]() 15 օգոստոսի 2025 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Oգոստոսի 15-19-ն Արարատյան դաշտում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև Երևանում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետության տարածքում` օգոստոսի 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 16-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 15-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Երևանում օգոստոսի 15-ին, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 16-ին երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 15-16-ին ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |