Ավինյանը վերջնաժամկետ է սահմանել աղբի վերամշակման գործարանի մրցույթի համար![]() 18 օգոստոսի 2025 - 14:43 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն կարգադրել է քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին մինչև տարեվերջ անցկացնել աղբի վերամշակման գործարանի կառուցման երկփուլ մրցույթ և հայտարարել հաղթող կազմակերպության անունը։ Նա հստակեցրել է, որ հանձնարարականի կատարման դեպքում կսահմանվեն կադրային նոր որոշումներ։ «Սա Երևանի համար ամենակարևոր ու դժվար հարցերից է, հապաղել այլևս չենք կարող»,- գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Ավինյանը՝ Նուբարաշենի աղբավայրում հերթական անգամ բռնկված հրդեհի ու դրա մարման աշխատանքների վերաբերյալ զեկույցից հետո։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ 9 օր տևած ինտենսիվ աշխատանքներից հետո օգոստոսի 17-ի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում հրդեհային վտանգը վերացվել է, հայտնում է Sputnik Armenia-ն։ Նրա խոսքով՝ հրդեհի մասին ահազանգը ստացվել է օգոստոսի 8-ի կեսգիշերին, իսկ արդեն օգոստոսի 9-ի առավոտյան կրակը մարված է եղել, թեև աղբավայրը շարունակել է ծխալ լիարժեք ծավալով։ Արեյանը հավելել է, որ հետագա 9 օրերին իրականացվել են հրդեհի նոր բռնկման և տարածման կանխարգելման միջոցառումներ, որոնց ներգրավվել են ոչ միայն քաղաքապետարանի ամբողջ ռեսուրսը, այլև 12 վարչական շրջաններն ու մասնավոր կազմակերպություններ։ Աշխատանքները վերաբերել են աղբավայր տեղափոխված հողի միջոցով տարածքի ծածկմանը։ «Օրական 20-22 միավոր տեխնիկա հող է տեղափոխել։ Ընդհանուր առմամբ, 9 օրերի ընթացքում 2450 մեքենա հող է տեղափոխվել»,- ասել է Արեյանը։ Փրկարար ծառայության Երևանի քաղաքային վարչության պետի պաշտոնակատար Զավեն Մելքոնյանն տեղեկացրել է, որ հրդեհաշիջման նպատակով օգտագործվել է 22 035 տոննա ջուր, իսկ գործընթացին մասնակցել է 430 փրկարար։ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը տարածքում հաստատել է շուրջօրյա հերթապահություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |