Օգոստոսի 19-ից Կորեայի ձորի ճանապարհը կփակվի հիմնանորոգման պատճառով![]() 18 օգոստոսի 2025 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 19-ից սկսվել է Կորեայի ձորի ճանապարհի հիմնանորոգման գործընթացը։ Նախատեսվել են ինչպես հողային աշխատանքներ, այնպես էլ ճանապարհի լայնացման միջոցառումներ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ վերոնշյալ աշխատանքների կատարման ընթացքում, ինչպես նաև քարաթափման հավանականության պատճառով, օգոստոսի 19-ից երթևեկությունն այդ հատվածում ժամանակավորապես դադարեցվել է։ Վարորդներին հորդորել են խուսափել նշված ճանապարհից և օգտվել այլընտրանքային երթուղիներից։ Տրանսպորտի երթևեկությունը կկազմակերպվի ներքին գործերի նախարարության հետ համաձայնեցված սխեմայով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |