Օգոստոսի 19-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5 աստիճանով![]() 19 օգոստոսի 2025 - 15:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետությունում օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ի ցերեկային ժամերին կբարձրանա ևս 3-5 աստիճանով, առաջիկա օրերին առանց տեղումների շոգ եղանակը պահպանվելու է։ Արարատյան դաշտավայրում, Վայոց ձորի, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, ինչպես նաև մայրաքաղաք Երևանում օգոստոսի 19-22-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, ինչպես նաև 20-ից մինչև 24-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին քամու ուժգնացում է սպասվում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 19-ի ցերեկային ժամերից մինչև օգոստոսի 24-ը նույնպես տեղումներ չեն կանխատեսվում։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։ Սակայն օգոստոսի 19-22-ի երեկոյան ժամերին Արմավիրի, Կոտայքի և Արագածոտնի նախալեռնային գոտիներում քամին ուժգնանալու է՝ հասնելով 15-18 մ/վ-ի։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |