ARARAT թանգարանն արժանացել է Travelers’ Choice կոչմանը

ARARAT թանգարանն արժանացել է Travelers’ Choice կոչմանը

PanARMENIAN.Net - ARARAT թանգարանն արժանացել է աշխարհի խոշորագույն զբոսաշրջային ուղեցույցների հարթակ համարվող Tripadvisor-ի նշանավոր Travelers’ Choice կոչմանը։

Travelers’ Choice անվանակարգը ձևավորվում է համապարփակ վերլուծությունների արդյունքում, այդ թվում նաև այցելուների հետևողականորեն արձանագրվող կարծիքների հիման վրա և կազմում է Tripadvisor համաշխարհային հարթակում տեղ գտած տուրիստական վայրերի ընդամենը 10%-ը։

ARARAT թանգարանը Tripadvisor հարթակի կողմից արդեն երկրորդ անգամ է արժանանում նման կոչմանը։

«Travelers’ Choice ոչ միայն հերթական մրցանակն է, այլև կարևոր խորհրդանիշ, որ մեր աշխատանքն իսկապես արձագանքում է այցելուների սրտերում։ Ուրախ ենք, որ ARARAT-ի այս հաջողությունն էապես կնպաստի Հայաստանի մշակույթի և ավանդույթների տեսանելիության բարձրացմանն այս խոշորագույն հարթակում», - նշում է ARARAT թանգարանի ղեկավար Առնո Թադևոսյանը։

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---