Ֆասթ Բանկը ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ![]() 27 օգոստոսի 2025 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Ֆասթ Բանկը գերմանական Agents for Impact կազմակերպության իրականացրած գնահատման արդյունքում ստացել է Կայունության համապատասխանության B+ վարկանիշ, որը համապատասխանում է GOOD (Լավ) մակարդակին: Գնահատումը հաշվի է առնում կառավարման որակը, սոցիալական պատասխանատվությունը և շրջակա միջավայրի վրա ազդեցությունն ինչպես գործառնական, այնպես էլ ռազմավարական մակարդակներում: Զեկույցի համաձայն՝ Ֆասթ Բանկի ընդհանուր կայունության կատարողականն զգալիորեն գերազանցում է համաշխարհային ընդունելիության շեմը՝ ընդգծելով նրա հանձնառությունը պատասխանատու ֆինանսավորման, ներառական տնտեսական աճի և էթիկական կառավարմանը: Վարկանիշով ընդգծվել է նաև Բանկի նվիրվածությունը հաճախորդակենտրոն և սոցիալական բոլոր շերտերին հասանելի ծառայությունների քաղաքականությունը։ Ֆասթ Բանկի շրջակա միջավայրի և սոցիալական ռիսկերի կառավարման մենեջեր Միսակ Ավագյանի խոսքով՝ ստացված վարկանիշն արտացոլում է Բանկի նշանակալի առաջընթացը և համապատասխանությունը ՄԱԿ-ի Կայուն զարգացման SDG նպատակներին և շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական պատասխանատվության և կառավարման ESG սկզբունքներին: «Վարկանիշը բացում է նոր հնարավորություններ զարգացնելու և խորացնելու Բանկի համագործակցությունը միջազգային գործընկերների հետ կայունության վրա հիմնված նախաձեռնությունների և ծրագրերի շրջանակներում։ Պետք է նշել նաև, որ համաձայն զեկույցի՝ Բանկը զգալի առաջընթաց է գրանցել վարկավորման գործընթացներում բնապահպանական և սոցիալական ռիսկերի գնահատման պրակտիկա ներառելու առումով», - ասել է նա։ Գնահատականը ստացվել է AFISAR կայունության համապատասխանության վարկանիշային մասնագիտացված գործիքի միջոցով անցկացված անկախ գնահատման արդյունքում։ Գնահատվել է Բանկի կայուն զարգացման նպատակների՝ աղքատության վերացման, գենդերային հավասարության, արժանապատիվ աշխատանքի և տնտեսական աճի, ներառական համայնքներին աջակցելու, հավասարությունը խթանելու և այլ գործընթացները։ Բնապահպանական ոլորտում ևս Ֆասթ Բանկն սկսել է զարգացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման և շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման հիմնարար համակարգեր։ Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը 24/7 աշխատանքային գրաֆիկով ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։ Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |