Արգիշտիի և Մաշտոցի խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

Արգիշտիի և Մաշտոցի խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 29-ից Արգիշտիի փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում մեկնարկել է լուսացույցերի տեղափոխման գործընթացը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Արդյունքում փոփոխության են ենթարկվել ինչպես Արգիշտիի փողոցի կանգ գիծը, այնպես էլ փողոցը հատող հետիոտնային անցումը:

Արգիշտիի փողոցից դեպի Մաշտոցի պողոտա աջ շրջադարձը կկազմակերպվի առանց լուսացույցի՝ շրջադարձ կատարող մեքենաները պետք է զիջեն ճանապարհը երթևեկության մյուս մասնակիցներին:

Բեյրութի և Արգիշտիի փողոցների հատվածում հանրային տրանսպորտի համար նախատեսված ուղին վերակազմակերպվել է՝ դառնալով առաջին երթևեկելի գոտին։

Բեյրութի-Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում հանրային տրանսպորտի երթևեկությունը կազմակերպվել է առանձնացված լուսացույցի օգնությամբ՝ BUS գրառմամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---