Պլաստիկից մաքրվել է Սևանի 2 կմ տարածքը![]() 27 օգոստոսի 2025 - 15:50 AMT PanARMENIAN.Net - «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի շրջանակում Ակբա բանկը Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ գործակցությամբ նպաստում է Հայաստանի ամենամեծ ջրային ռեսուրսի մաքրմանը պլաստիկից ու այլ թափոներից։ Կամավորական աշխատանքի շրջանակում բանկի աշխատակիցները մաքրել են ավելի քան 2 կմ ափամերձ տարածք՝ տեսակավորելով պլաստիկն ու այլ թափոնները, որոնք ուղարկվել են վերամշակման։ Ակբա բանկն այս նախաձեռնությանը միացել է իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում՝ Հայաստանում բնապահպանական մշակույթի զարգացման և շրջակա միջավայրի պահպանությանը նպաստելու համար։ «Մեր կարևոր նպատակն է, որ 100% մաքուր Հայաստան ունենանք։ Սևանի ավազանը դրա մի մասն է, և բոլորս պետք է փորձենք մեր ջանքերի միջոցով հասնել դրան։ Այստեղ ոչ միայն իրականացնում ենք տարածքը թափոններից մաքրելու աշխատանքներ, այլև իրականացնում ենք տեսակավորում ու հետևում դրա հետագա վերամշակման աշխատանքներին»,– նշել է «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագրի ղեկավար, NABU Հայաստանի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը։ «Մաքուր ապագա Սևանա լճի համար» ծրագիրն իրականացվում է NABU-ի, FPAN-ի և ISSD-ի գործակցությամբ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսավորմամբ։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |