ԳՈՒԱՄ-ը դեռեւս չի պատրաստվում խաղաղապահ գումարտակ ստեղծել

PanARMENIAN.Net - Այսօրվա փուլում խաղաղապահ գումարտակի ստեղծումը առաջնային չէ կազմակերպության գործունեության մեջ: Այդ մասին հայտնել է ԳՈՒԱՄ-ի գլխավոր քարտուղար Վալերի Չեչելաշվիլին: «Այժմ մենք կենտրոնացած ենք տնտեսության, էներգետիկայի եւ զբոսաշրջության ոլորտում համագործակցության կոնկրետ ծրագրերի եւ նախագծերի մշակման վրա»,- հայտնել է նա:



Դրա հետ մեկտեղ Չեչելաշվիլին չի բացառել այդ հարցի դիտարկման հնարավորությունն ապագայում, երբ դրա համար լինեն համապատասխան պայմաններ` ավելացնելով, որ ԳՈՒԱՄ-ը ունիվերսալ կազմակերպություն է, որի կանոնադրությունը թույլ է տալիս զբաղվել ամենատարբեր գործունեությամբ, հաղորդում է Trend News-ը:



ԳՈՒԱՄ-ի խաղաղապահ գումարտակի ստեղծման հնարավորությունը դիտարկվում է մի քանի տարվա ընթացքում: Նախատեսվում էր, որ գումարտակը կգործի ՄԱԿ կամ ԵԱՀԿ Անվտանգության խորհրդի մանդատի ներքո, որպեսզի խաղաղապահ օպերացիաներ իրականացնի ԳՈՒԱՄ անդամ երկրների հակամարտությունների գոտիներում: ԳՈՒԱՄ անդամներն են Վրաստանը, Ուկրաինան, Ադրբեջանն ու Մոլդովան:



2007թ. մայիսին «ԳՈՒԱՄ - կազմակերպություններ հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման» շրջանակներում խաղաղապահ ենթաբաժանմունքի ստեղծումը դադարեցվեց: Այդ ժամանակ Մոլդովայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ ասվում էր, որ երկիրը դեռեւս պատրաստ չէ նման բանակցությունների անցկացմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---