Փոխվարչապետը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան պայմանավորվածությունները![]() 2 սեպտեմբերի 2025 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել 2024 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։ Կողմերը նաև կարծիքներ են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային ուղղությունների շուրջ։ Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: Գրոնոյի այցը տարածաշրջանային է՝ մինչ ՀՀ գալը նա Ադրբեջանում էր, որտեղ այցելել է Նախիջևան՝ ենթակառուցվածքներին ծանոթանալու։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |