Երևանի կենտրոնում մեքենայի պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել. Մեկի վիճակը ծանր է![]() 2 սեպտեմբերի 2025 - 17:27 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում՝ Ամիրյան փողոցից Մաշտոցի պողոտա ձգվող հատվածում, տեղի է ունեցել պայթյուն. «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել, հայտնում է Sputnik Արմենիան։ Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պայթյունից տուժած 3 անձ հոսպիտալացվել է: Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, վերակենդանացման բաժանմունքում է: Մյուսի առողջական վիճակը` միջին ծանրության: Երրորդ քաղաքացին անցնում է համապատասխան հետազոտությունները, առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ըստ առաջնային վարկածի՝ պայթյունի պատճառը եղել է մեքենայի բեռնախցիկում տեղադրված գազաբալոնը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |