Արամ Ա․ Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատի անբաժան մասն է![]() 2 սեպտեմբերի 2025 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի Հանրապետության անկախության հռչակման օրվա առիթով հղած ուղերձում նշել է, որ պետք չէ Արցախը պատմության փոշիների տակ թաղել, և որ Արցախի անկախութեան վերականգնումը մեր ժողովուրդի սրբազան դատի անբաժան մասն է։ «Այո՛, Արցախն այսօր կորցրել ենք, սակայն, Արցախն իր հողով ու ժողովրդով և ինքնիշխանության իրավունքով վերականգնելու հույսը չե՛նք կորցրել ու չպիտի կորցնենք՝ որքան ոչ նպաստավոր լինեն մեզ շրջապատող պայմանները»,-նշել է նա։ Արամ Առաջինը հավելել է, որ Արցախը ենթարկվել է ծրագրված ու հետևողական ցեղասպանության և միջազգային ձևակերպումներով՝ հենց այդպես է հնարավոր բնորոշել Արցախի բռնագրավումն ու արցախահայության բռնագաղթը։ «Արցախի հայության ազատորեն ապրելու հավատքն ու կամքը պետք է վերածել ամենօրյա նպատակասլաց պայքարի»,–ասվում է ուղերձում։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |