Եվրամիությունը Թուրքիայի արեւելքում տեղեկատվական կենտրոն է բացել

PanARMENIAN.Net - Եվրամիությունը Թուրքիայի արեւելքում տեղեկատվական կենտրոն է բացել: «Մենք մտադիր ենք համագործակցել երկրի այդ շրջանի հետ»,- ասել է Չեխիայի դեսպան Կատերինա Մորավկոնան Էրզրումի Առեւտրաարդյունաբերական պալատում: Բացման արարողությանը մասնակցում էին ԵՄ անդամ-երկրների 15 դեսպանները: Դիվանագետները հանդիպել են նաեւ ԵՄ-Թուրքիա բիզնես-կենտրոնի (ABIGEM) համակարգող Օսման Դեմիրդովենի եւ Էրզրումի կին-գործարարների ասոցացիայի հետ, հաղորդում է Anatolian News Agency-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---