Հաստատվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը![]() 2 սեպտեմբերի 2025 - 18:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը: Համաձայն հրամանի` հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին: Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ: Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։ Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ 01.11.2025թ.-Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն 02.11.2025թ. -Անգլերեն, Ռուսաց լեզու 08.11.2025թ. – Մաթեմատիկա, թղթային եղանակով անցկացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ 09.11.2025թ. – Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու 15.11.2025թ. – Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն 16.11.2025թ. – ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ 22.11.2025թ. – Պատմություն, Հասարակագիտություն 23.11.2025թ. – Դասվար Արտադպրոցական հաստատությունների մանկավարժների համար սահմանված են հետևյալ օրերը՝ 29.11.2025թ. – Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ Պարարվեստ՝ Պարարվեստ 30.11.2025թ. – Թատերարվեստ՝ Թատերարվեստ Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների համար՝ 22.11.2025թ. – Հոգեբանություն Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |