44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին![]() 3 սեպտեմբերի 2025 - 18:45 AMT PanARMENIAN.Net - 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։ Այս մասին հայտնել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ «Համաձայն Հայաստանի Հանրապետության «Ազգային Ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 25–րդ հոդվածի` Ազգային Ժողովի նախագահին ուղարկվեց 2020 թվականի սեպտեմբերի 27–ին սանձազերծված 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցը»,– ասված է հաղորդագրության մեջ: 2025–ի ապրիլին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |