Աշխարհում նշում են Նորմանդիայում հանգրվանելու 65-ամյակը 6 հունիսի 2009 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Երկրորդ Աշխարհամարտի վետերանները մասնակցում են միութենական զորքերի` Նորմանդիայում հանգրվանելու եւ երկրորդ ռազմաճակատի բացման 65-ամյակին նվիրված հանդիսություններին:Արարողության մասնակիցների թվում են Ֆրանսիայի եւ ԱՄՆ նախագահները, Կանադայի եւ Բրիտանիայի վարչապետները, ինչպես նաեւ Ուելսի արքայազն Չարլզը: Զոհվածների հիշատակը կհարգեն նաեւ Մեծ Բրիտանիայի եւ Կանադայի վարչապետներ Գորդոն Բրաունը եւ Ստիվեն Հարպերը: Նորմանդական քարոզարշավի ընթացքում միութենական զորքերը կորցրեցին 215 հազար մարդ: Մոտ այդքան կորուստներ կրեց նաեւ Գերմանիայի բանակը, երբ դաշնակիցները ափից երկրի խորքն էին շարժվում` մաքրելով տարածքը մասշտաբային հարձակվողական գործողության համար: Հոգեհանգստյան պատարագներն ու հանդիսավոր արարողությունները շաբաթ օրը տեղի են ունենում տասնյակ եկեղեցիներում, փոքր քաղաքներում եւ ափամերձ ռազմական գերեզմանատներում: Նախագահ Օբաման Փարիզ ժամանեց ուրբաթ երեկոյան` Գերմանիա կատարած կարճ այցից հետո, որի ընթացքում նա եւ կանցլեր Անգելա Մերկելը այցելեցին նախկին համակենտրոնացման ճամբարի` Բուխենվալդի տեղում գտնվող թանգարան: Շաբաթ օրը երեկոյան նա բանակցություններ կանցկացնի Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզիի հետ նորմանդական Կանում, այնուհետեւ ելույթ կունենա Օմախա-բիչից ոչ եհռու գտնվող ամերիկյան ռազմական գերեզմանատանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |