ՌԴ–ն արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը

ՌԴ–ն արդարացված է համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը

PanARMENIAN.Net - Մոսկվան արդարացված և հիմնավորված է համարում ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք համարում ենք այս քայլը հիմնավորված, արդարացված՝ տարածաշրջանում կտրուկ փոփոխված իրադրության պայմաններում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Նա հավելել է, որ ՄԽ լուծարման նախաձեռնողներն Ադրբեջանն ու ՀՀ–ն են։

Մինսկի խմբի գործունեության դադարեցման որոշումն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 1-ին։

Զախարովան նշել է, որ իր գործունեության ամբողջ ընթացքում Ռուսաստանն «առավելագույն ջանքերն է գործադրել դրված խնդիրները լուծելու և Հայաստանի ու Ադրբեջանի բարեկամ ժողովուրդներին հաշտեցնելու համար»։

Մինսկի խումբը ձևավորվել է 1992 թվականին՝ ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համանախագահությամբ։ 2022 թվականի ապրիլին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտնել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը հրաժարվել են համագործակցել Մոսկվայի հետ այս ձևաչափում՝ «հայտարարելով, որ այլևս չեն շփվելու այդ ձևաչափով»։

Կազմակերպության լուծարման նախաձեռնությանը ստորագրել են Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---