Արեն Մկրտչյանը` Լոռու մարզպետ, Վահրամ Խաչատրյանը՝ Արմավիրի![]() 4 սեպտեմբերի 2025 - 13:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ–ում մանդատը վայր դրած Արեն Մկրտչյանը նշանակվել է Լոռու մարզպետ, իսկ Մեծամոր համայնքի նախկին ղեկավար Վահրամ Խաչատրյանը ստանձնել է Արմավիրի մարզպետի պաշտոնը։ Որոշումներն ընդունվել են կառավարության նիստում։ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել կառավարության անդամներին Արմավիրի մարզպետի պաշտոնը իրեն վստահելու համար։ Արեն Մկրտչյանն իր ելույթում ևս շնորհակալություն է հայտնել կառավարության վստահության համար և նշել, որ ջանք չի խնայելու Լոռու մարզի զարգացման գործում իր ներդրումն ունենալու համար»։ Լոռու մարզպետի պաշտոնը թափուր էր հունիսի 2-ից՝ նախկին մարզպետ Արամ Ղազարյանը ոստիկանապետ է նշանակվել։ Մկրտչյանի ԱԺ պատգամավորի մանդատն անցել է Վանիկ Օհանյանին։ Վահրամ Խաչատրյանը նախկին ՀՀԿ–ական է, իր անդամկացությունը կուսակցությունում դադարեցնելու մասին հայտարարել է 2018–ին՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |