Չախոյան․ Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի նորոգումը պարզապես հերթական թալանի ծրագիր է![]() 4 սեպտեմբերի 2025 - 14:09 AMT PanARMENIAN.Net - Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգման նախագծի հիմնավորվածությունը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հուշահամալիրի հիմնանորոգումը հիմնավորված չէ, դա պարզապես հերթական թալանի ծրագիր է։ Հուշահամալիրի տնօրենի հետ զրույցում, փաստաթղթերով հիմնավորված խախտումների և շինարարական աշխատանքների պայմանագրով նախանշված ժամանակահատվածում չավարտվելու մասով, նա ընդունեց իմ առաջ բերած հիմնավորումները»,–ասվում է գրառման մեջ։ Մոտ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի նորոգումը։ Համացանցում աղմուկ է բարձրացել հուշահամալիրի նորոգման ոչ պատշաճ կազմակերպման և ընթացքի հետ կապված։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Ծիծեռնակաբերդում՝ խոսելով վերականգման անվան տակ հուշահամալիրին հասցված վնասի չափերի ու հետևանքների մասին։ Տեսանյութ է ներկայացրել նաև «Արթուր Թարխանյանի» անվան կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։ «Նայեք՝ քարերը ոնց են պոկել։ Չեն կարողացել պոկել, ջարդելով հանել են։ Չէի հավատում աչքերիս»,-նշել էր նա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |