Մխիթարյան․ «Վառեմ-մարեմի» շենքի վերականգնումը ֆինանսավորում են «Տաշիրն» ու Կարապետյանը![]() 4 սեպտեմբերի 2025 - 14:47 AMT PanARMENIAN.Net - «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի Գյումրիում գտնվող «Վառեմ-մարեմի» պատշգամբը վերկանգնվում է «Տաշիր» ընկերության և գործարար Սամվել Կարապետյանի միջոցներով։ Այդ մասին տեսանյութով հայտնել է «Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը։ «Մեր ձևով» նախաձեռնության անդամ Ռուբեն Մխիթարյանը հայտնել է, որ մեկնարկել է «Վառեմ-մարեմ» հայտնի շենքի վերականգնումը։ «Վառեմ-մարեմ»-ի շենքը վերականգնվում է, վերականգնվում է վերջապես ու վերականգնվում է «Տաշիր» ընկերության և անձամբ ապօրինի կալանավորված Սամվել Կարապետյանի միջոցներով», -գրել է Մխիթարյանը։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |