Նախարար․ Մեքենայի առուվաճառքը թվային հարթակում հնարավոր է իրականացնել մեկ օրվա ընթացքում![]() 4 սեպտեմբերի 2025 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ավտոմեքենայի առուվաճառքը հնարավոր է կազմակերպել ամբողջությամբ թվային հարթակում։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Նախարարի խոսքով՝ արդեն ուժի մեջ է մտել տրանսպորտային միջոցի առուվաճառքի թվային ձևաչափով կազմակերպման նախաձեռնությունը, հայտնում է Արմենպրեսը: «Մեր քաղաքացիները, եթե բավարարում են նախատեսված պահանջներին, կարող են ամբողջովին թվային հարթությունում իրականացնել ավտոմեքենայի առուվաճառք։ Ուրախությամբ կարող եմ փաստել, որ արդեն նույնիսկ առաջին գործարքը իրականացվել է թվային հարթակում՝ մեկ օրվա ընթացքում, մինչդեռ նախկինում գործընթացը տևում էր մեկից մինչև երեք օր»։ Սարգսյանի խոսքով՝ նոր համակարգը հնարավորություն է տալիս գործարքն ավարտել րոպեների ընթացքում, առանց հաշվառման քննական ստորաբաժանում այցելելու։ Նա նաև ընդգծեց ֆինանսական առավելությունները․ «Եթե նախկինում քաղաքացիները պետք է վճարեին առուվաճառքի համար 5 հազար դրամ, տեխանձնագրի տրամադրման համար՝ 6 հազար դրամ, ինչպես նաև լրացուցիչ վճարներ՝ համարանիշի և մետաղի համար, ապա թվային հարթակում գործարք կատարելու դեպքում, պահպանելով նույն պետհամարանիշը, քաղաքացիները ազատվում են 12 հազար և 36 հազար դրամ պետական տուրքերից»։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |