Աշխատանք փնտրողները կկարողանան առցանց հաշվառվել և ծառայություններ ստանալ

Աշխատանք փնտրողները կկարողանան առցանց հաշվառվել և ծառայություններ ստանալ

PanARMENIAN.Net - Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշման մեջ, որի արդյունքում ակնկալվում է ապահովել աշխատանք փնտրող անձանց և գործատուների առցանց հաշվառման ընթացակարգը՝ համապատասխան տեղեկատվական համակարգերի փոխգործելիության միջոցով։

Ըստ այդմ՝ հնարավորություն է տրվում աշխատանք փնտրող անձանց առցանց եղանակով՝ e-work.am հարթակի միջոցով հաշվառվելու և ստանալու ծառայություններ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի կողմից, իսկ գործատուներին՝ առցանց եղանակով հարթակի միջոցով գրանցվելու:

Այն հնարավոր կդարձնի գործատուների համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով ներգրավվելու զբաղվածության պետական ծրագրերում և համալրելու իր մոտ առկա թափուր աշխատատեղը։

Հարթակը նպատակ ունի մեկտեղելու հայաստանյան աշխատաշուկան պետական հարթակում, կամուրջ ստեղծելու գործատուների և աշխատանք փնտրողների միջև, ինչպես նաև ամրապնդելու պետություն-գործատու-աշխատանք փնտրող կապը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---