Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով![]() 4 սեպտեմբերի 2025 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 4-ի ցերեկը, 5-ին և 7-ին՝ գիշերը և կեսօրից հետո, 6-ին և 8-9-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 4-5-ին աստիճանաբար կնվազի ևս 2-4 աստիճանով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Երևանում՝ սեպտեմբերի 4-ի երեկոյան, 5-ին և 7-ին կեսօրից հետո սպասվում է, 6-ին երեկոյան հանարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։ Սեպտեմբերի 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |