Թուրքիայից զբոսաշրջիկների թիվը ՀՀ-ում ավելացել է![]() 4 սեպտեմբերի 2025 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների, 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 907,135։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այցելուների թիվը եղել է 946.162, այսինքն՝ արձանագրվել է ընդհանուր նվազում։ Միաժամանակ, աճ է գրանցվել Թուրքիայից զբոսաշրջիկների շրջանում։ Եթե 2024-ի առաջին կիսամյակում Հայաստան է ժամանել 5539 թուրք զբոսաշրջիկ, ապա 2025-ին նրանց թիվը հասել է 5756-ի, գրում է »Փաստինֆոն»։ Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է նաև մեկ ադրբեջանցի զբոսաշրջիկի այցի մասին։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թվում առաջատար են Ռուսաստանի քաղաքացիները՝ 338,052 մարդ։ Այնուամենայնիվ, այս թիվը զգալիորեն պակասել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ․ 2024-ի առաջին կիսամյակում ՀՀ էր ժամանել 395,688 ռուս զբոսաշրջիկ։ Այցելուների թվում մեծ է նաև Իրանի քաղաքացիների թիվը՝ 78,045 մարդ, ինչպես նաև ԱՄՆ քաղաքացիների հոսքը՝ 16,964։ Այլ երկրներից Հայաստան այցելածների թվերը հետևյալն են․
ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանությամբ միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը մեկնում է իր մշտական բնակության վայրից առնվազն 24 ժամով, բայց ոչ ավել քան մեկ տարով՝ հանգստի, բուժման, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով։ Աշխատանքային գործունեության համար մեկնածները զբոսաշրջիկ չեն համարվում։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |