Դատախազությունը պահանջում է 77 մլն դրամ բռնագանձել Գագիկ Բեգլարյանից

Դատախազությունը պահանջում է 77 մլն դրամ բռնագանձել Գագիկ Բեգլարյանից

PanARMENIAN.Net - Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունը Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից պահանջում է շուրջ 77 մլն դրամ գումար բռնագանձել։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։ Հայցադիմումը ներկայացվել է պետական շահերի պաշտպանության շրջանակներում, հայտնում է Factor.am-ը։

Գործը մակագրվել է դատավոր Նարինե Ավագյանին։

2 տարի առաջ Գլխավոր դատախազությունը մեկ այլ հայցադիմում է ներկայացրել Գագիկ Բեգլարյանի դեմ՝ այս անգամ ապօրինի գույքի բռնագանձման պահանջով։ Այս գործը ևս գտնվում է դատավոր Նարինե Ավագյանի վարույթում, դրա քննությունը դեռևս շարունակվում է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---