Իր հոբելյանի առթիվ «21-րդ դարի հեռանկարներ» փառատոնը դասական երաժշտության բոլոր սիրահարներին նվեր կմատուցի

PanARMENIAN.Net - «21-րդ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում առաջին համերգը տեղի է ունեցել 10 տարի առաջ` 1999-ի հոկտեմբերին: Հոբելյանական գալա-համերգը տեղի կունենա 2009-ի նույն օրը Երեւանում Կարեն Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում:



«4-ժամյա համերգային ծրագրին մասնակցելու են աշխարհահռչակ երաժիշտներ»,- հունիսի 6-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը:



Հոբելյանական գալա-համերգի ժամանակ «21-րդ դարի հեռանկարներ»10-րդ միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն ընտրել են Հայաստանի ամենամեծ համերգասրահը չնայած նրան, որ այդ սրահի ակուստիկան նախատեսված չէ դասական համեգների համար:



«Ակնհայտ է, որ ընտրված դահլիճը փոքր է համերգի համար, որին մասնակցելու են տասնյակ անվանի երաժիշտներ, իսկ Հայաստան հրավիրել երաժշտական աշխարհի վիրտուոզներին եւ հնարավորություն չտալ լինել իր չափերով միակ համերգին, անարդարցի կլիներ»,- այսպես է բացատրել համերգասրահի ընտրությունը փառատոնի նախագահ եւ գեղարվեստական ղեկավար, կոմպոզիտոր Ստեփան Ռոստոմյանը:



Սեփական հոբելյանի առթիվ դասական երաժշտության լավագույն փառատոներից մեկը` «21-րդ դարի հեռանկարներ» 10-րդ միջազգային երաժշտական փառատոնը, բացի տոնական համերգից, մի քանի նվերներ է մատուցելու Հայաստանի բնակիչներին եւ պրոֆեսիոնալ երաժիշտներին. համերգին մասնակցելու են մի քանի եվրոպական երկրների թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, համաշխարհային նշանակության երաժշտական փառատոների մենեջերներ եւ գործակալներ:



«Մենք փորձում ենք հայ կոմպոզիտորներին եւ երաժիշտներին հնարավորություն ընձեռել դուրս գալու համաշխարհային բեմ: Հայաստանհում ստեղծվում է ժամանակակից դասական երաժշտություն եւ մնում է այստեղ, մինչդեռ այդ երաժշտությունն ավելիին է արժանի` համաշխարհային ճանաչման»,- ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավարը:



Փառատոնի մենեջերն իր հերթին ավելացրել է.«Մենք նոր ծրագիր ենք ունենալու, որի համաձայն «21-րդ դարի հեռանկարներ»10-րդ միջազգային երաժշտական փառատոնը թելադրելու է ժամանակակից հայ կոմպոզիտորների երաժշտությունը եւ ապահովելու է նրանց կատարումն արտասահմանյան տարբեր համերգներում»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---