Օսակայի Expo 2025-ին Հայաստանի տաղավար է այցելել ավելի քան 1 մլն մարդ

Օսակայի Expo 2025-ին Հայաստանի տաղավար է այցելել ավելի քան 1 մլն մարդ

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ճապոնական Օսակայում ընթացող Expo 2025 համաշխարհային ցուցահանդեսում Հայաստանի մասնակցությանը՝ հայտնելով, որ հայկական տաղավարն արդեն ունեցել է ավելի քան 1 մլն այցելու։ Այդ մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Պատմությունը, մշակույթը, նորարարությունը, տեխնոլոգիաները և ընդհանուր բարգավաճումը ոչ միայն Հայաստանի զարգացման տեսլականն են, այլև այն հիմնական գաղափարները, որոնք ընկած են Ճապոնիայի հետ համագործակցության զարգացման հիմքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Ճապոնիա նշանավորեց մեր երկկողմ հարաբերությունների նշանակալի պահը և նոր հիմքեր դրեց ապագա գործընկերության համար»,- ասվում է գրառման մեջ։

EXPO 2025–ում Հայաստանի տաղավարի աշխատանքը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 13-ը։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---