Գյումրիի ավագանիում վիճարկում են, թե ով է նախաձեռնել Իսահակյանի թանգարանի բազրիքների փոխարինումը![]() 5 սեպտեմբերի 2025 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի մաշված փայտյա բազրիքները փոխարինվել են նոր, բարձրորակ փայտյա տարբերակներով։ Այդ մասին ասվում է Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ աշխատանքները սկսվել են քաղաքապետ Վարդան Ղուկասյանի արագ արձագանքման շնորհիվ։ «Քաղաքապետարանը հետևել է չափանիշներին, որոնք ապահովում են պատմամշակութային արժեքների պահպանությունը: Բազրիքները պահպանել են ավանդական տեսքը և բարձր որակը։ Տեղադրումն ամբողջությամբ արդեն ավարտվել է»,-ասվում է գրառման մեջ։ «Մեր քաղաքը» խմբակցության անդամ Լիզա Գասպարյանը հակադարձել է՝ պնդելով, որ նախաձեռնության հեղինակներն իրենք են։ «Հավանաբար Գյումրու քաղաքապետարանի էջը վարողը զլացել կամ ցանկացել է թերի փոխանցի ինֆորմացիան` Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի խնդրիներին ու փայտե փթած ու հնացած բազրիքները նորով փոխարինելու խնդիրը առաջ քաշվեց մեր կողմից և հնչեղություն ստացավ և հայտի դարձավ մեր հայտարարության արդյունքում: Հետո գրություն, հետո բանավոր բանակցություններ ենք վարել և այսօր թանգարանն ունի նոր բազրիքներ: Էս որքա՞ն եք կոմպլեքսավորված «Մեր քաղաքը» խմբակցության անունը տալուց»,-գրել է նա։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |