Գրիգորյանը և Մակրոնի խորհրդականը քննարկել են ռազմավարական գործակցությանը միտված օրակարգը![]() 5 սեպտեմբերի 2025 - 18:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պաշտոնական այցով գտնվել է Փարիզում, որտեղ հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Մայրցամաքային Եվրոպայի ու Թուրքիայի հարցերով խորհրդական Բերտրան Բուշվալտերին։ Կողմերն անդրադարձել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական համագործակցությանը միտված օրակարգին՝ նշելով երկկողմ քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և հաստատելով՝ շարունակելու են համագործակցությունը առաջիկա փուլերում՝ ամրապնդելու գործընկերային կապերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները, որոնց համատեքստում ընդգծվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության դերը։ Կողմերը շեշտադրել են ծրագրի նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և առևտրատնտեսական համագործակցության խթանման տեսանկյունից։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |