Կարապետյանի պաշտպանության խորհուրդ․ Որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ![]() 9 սեպտեմբերի 2025 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Գործարար և բարերար Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Վերաքննիչ դատարանի որոշմանը, որով վերջինս մնալու է կալանքի տակ։ Հայտարարության մեջ ասվում է, որ «որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել» իրենց։ «Ազգային բարերար և հայտնի գործարար Սամվել Կարապետյանին անհեթեթ մեղադրանքով ու նույնպիսի «հիմնավորումներով» կալանավորելու որոշումները, որոնք կոչված են բավարարել փոքրիկ խմբակի ղեկավարի քմահաճույքները, ցավալիորեն զրկում են մեր երկիրը իրավական և ժողովրդավար պետության կարգավիճակից։ Այսպես թե այնպես, որևէ ապօրինություն չի կարող հուսահատեցնել մեզ»,– ասվում է պաշտպանության խորհրդի հայտարարության մեջ։ Խորհուրդն ընդգծել է, որ հետևողականորեն շարունակելու են պայքարը հանուն արդարության: Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանական կողմի բողոքը, ինչի հետևանքով Սամվել Կարապետյանը շարունակելու է մնալ կալանքի տակ։ ԴՍատարանը մերժել է նաև գլխավոր դատախազության բողոքը, որը վերաբերել է փողերի լվացման կասկածի հիմնավորվածությանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |