Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածը «պաշտպանում է թուրքական ժողովրդի միասնությո՞ւնը» 7 հունիսի 2009 - 01:39 AMT PanARMENIAN.Net - Օրերս Օսլոյում տեղի է ունեցել Holocaust Denial at the International Freedom of Expression Exchange միջազգային խորհրդաժողովը, որի ընթացքում Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը ընդհատել է Հայոց ցեղասպանության թեմայի քննարկումը` հայտարարելով, որ հայերը դաժանորեն սպանվել են եւ բռնագաղթվել են իրենց հայրենիքից պատերազմի տարիներին հայրենիքին դավաճանելու համար: Հյուպատոսության ներկայացուցիչը հրաժարվել է օգտագործել «ցեղասպանություն» բառը Օսմանյան կայսրությունում հայերի հետ պատահածը բնութագրելու համար: «Օսմանյան կայսրության հայերը բռնագաղթվել են ոչ թե նրա համար, որ հայ էին, այլ որովհետեւ գաղտնի համագործակցում էին թշնամու հետ պատերազմի տարիներին»,-ասել է նա: Իր հերթին թուրք հրատարակիչ Ռաջիփ Զարաքոլուն, ելույթ ունենալով խորհրդաժողովում, նշել է, որ Թուրքիայի ՔՕ 301 եւ 305 հոդվածները խոչընդոտում են Թուրքիայում Հայոց ցեղասպանության թեմայի քննարկմանը: Նա հավելել է, որ այդ հոդվածները «հորդորում են Հայոց ցեղասպանության ժխտումը»: Սակայն Նորվեգիայում Թուրքիայի հյուպատոսության ներկայացուցիչը հերթական անգամ ընդհատել է նրան եւ հայտարարել է, որ նման օրենքներն ընդամենը «պաշտպանում են թուրքական ժողովրդի միասնությունը», հաղորդում է Asbarez.com-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |