ԶԼՄ․ Պակիստանը կճանաչի ՀՀ–ին ՄԱԿ–ում՝ ԵԱՏՄ–ին անդամակցելու համաձայնության դիմաց![]() 9 սեպտեմբերի 2025 - 11:55 AMT PanARMENIAN.Net - Պակիստանը մտադրություն է հայտնել պաշտոնապես ճանաչել Հայաստանին որպես Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, ինչը կարող է դառնալ վճռորոշ գործոն՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հավանություն ստանալու համար։ Այդ մասին հայտնել են ՏԱՍՍ գործակալության աղբյուրները։ «Պակիստանը իսկապես ծրագրում է դա անել, և որպես պատասխան քայլ՝ ստանալ կոնսենսուս ԵԱՏՄ-ին միանալու հարցում», – ասել է գործակալության աղբյուրներից մեկը ՄԱԿ-ում։ Մյուս դիվանագիտական աղբյուրը նշել է, որ այս գործընթացին առնչվող ընթացակարգերը կարող են տևել մի քանի շաբաթից մինչև մի քանի ամիս։ «Ցանկացած դեպքում, դա տեսանելի հեռանկար է», – ավելացրել է նա։ Աղբյուրը նաև ընդգծել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը վերացրել է այս հարցում առկա խոչընդոտները։ Նախօրեին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, որ Մոսկվան ողջունում է Հայաստանի և Պակիստանի միջև շփումների վերականգնումը՝ դա անվանելով «քայլ առաջ»։ Օգոստոսի 31-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի արտգործնախարար Իսհաք Դարը հանդիպում են անցկացրել Չինաստանում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք ստորագրել են դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրություն։ Հայաստանի անկախությունից ի վեր նրա և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չեն եղել՝ պայմանավորված Իսլամաբադի դիրքորոշմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ։ Ավելին, երկար տարիներ Պակիստանը ներառված է եղել Հայաստանի ազգային անվտանգության դոկտրինում՝ որպես սպառնալիք։ 2025-ի մայիսին Պակիստանի վարչապետ Մուհամմադ Շահբազ Շարիֆը Լաչինում հայտարարել էր, թե, իբր «Ադրբեջանը ժամանակին հարձակման է ենթարկվել Հայաստանի կողմից» և որ «Թուրքիան ու Պակիստանը, սարի պես, կանգնեցին Ադրբեջանի կողքին»։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |