Կադաստրի պաշտոնյան կաշառք է վերցրել ինքնակամ շինությունները գրանցելու համար![]() 9 սեպտեմբերի 2025 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Կադաստրի կոմիտեի պաշտոնյան կաշառք է ստացել կեղծ տվյալներով ինքնակամ շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու համար, հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։ Նախաքննությամբ բացահայտել է, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից քարտեզագրողի, գեոդեզիստի, չափագրողի և հողաշինարարի որակավորում ստացած մի շարք անհատ ձեռնարկատերեր, նախնական պայմանավորվածությամբ, խմբով, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում գտնվող ինքնակամ կառույցների քանակական և որակական տվյալները կեղծելու և ՀՀ կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակ ներմուծելու դիմաց քաղաքացիներից կաշառք են ստանալ: Այդ գումարի մի հատված փոխանցվել է Կադաստրի կոմիտեի պաշտոնատար անձին՝ այդ պայմաններում շինությունների անխոչընդոտ գրանցումն ապահովելու նպատակով: «Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ նշված անհատ ձեռնարկատերերը Արտաշատ քաղաքում նախագծման գործունեություն իրականացնող անձի, ինչպես նաև Արտաշատի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի նախկին աշխատակցի կողմից տեղեկություններ տրամադրելու միջոցով կազմել են մեկ այլ քաղաքացուն պատկանող բնակելի տան և օժանդակ շինությունների կառուցման նախագծային փաստաթղթերի մշակման կեղծ ճարտարապետահատակագծային առաջադրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ: Վերը նշված հանցավոր գործողությունների համար մեղադրանք է ներկայացվել 6 անձի: Կադաստրի պետական կոմիտեի աշխատակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալու արարքի համար, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը: Կաշառքի փոխանցմանը նպաստելու, մասնավոր ոլորտում կաշառք ստանալու, ինչպես նաև խմբով կեղծ փաստաթղթեր կազմելու և իրացնելու համար մեղադրանքներ են ներկայացվել նաև երկու անհատ ձեռնարկատերերի, որոնցից մեկը կալանավորվել է, մյուսը՝ տնային կալանքի տակ է վերցվել: Նախաքննության ընթացքում մեղադրանք է ներկայացվել նաև կաշառք տված քաղաքացուն, ինչպես նաև նրանց, ովքեր մասնակցել են կեղծ փաստաթղթեր կազմելուն: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ փոխանցվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |